Wednesday, October 8, 2025
ՀայտարարություններՆորություններ

Հունիսի 6-ին և 8-ին կայացավ Ռադիոլոգիայի հայկական 7-րդ համագումարը

Այս տարի այն գրանցել էր ամենամեծ թվով մասնակիցները՝ 300-ից ավելի։ Երկօրյա համագումարին ելույթով հանդես են եկել 70-ից ավելի մասնագետներ, այդ թվում՝ տեղի ռադիոլոգներ, Ռուսաստանից և Ավստրիայից հրավիրված մասնագետներ, ինչպես նաև կլինիկական օրդինատորներ։

Ծրագիրը ներառում էր ռադիոլոգիայի բոլոր մեթոդների, ներառյալ՝ ինտերվենցիոն ռադիոլոգիայի վերաբերյալ դասախոսություններ, անչափ հետաքրքիր կլինիկական դեպքերի ներկայացում և նույնիսկ կրծքագեղձի բիոպսիայի վարպետաց դաս, որն անցկացնում էր Նաիրի ԲԿ-ի ռադիոլոգ Հարութ Շաբուրյանը։

Շնորհակալություն ենք հայտնում համագումարի հովանավորներին, արտասահմանից ժամանած դասախոսներին, տեղի ռադիոլոգներին՝ ելույթների համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին։

Միջոցառման նկարները դիտեք այստեղ՝ https://drive.google.com/…/1UoOckev8IAEwGW5…

x Close

Like Us On Facebook