Friday, May 3, 2024
Նորություններ

Լևոն Ալթունյանը մասնակցել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մասնակցել ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:
Համաժողովում երկրի նախագահի և  պաշտպանության նախարարի ելույթներից հետո քննարկվել են  «Հայաստանում ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները», «Ազգ-բանակ անվտանգության բանաձևը», «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» թեմաները։

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե առողջապահության ոլորտն ինչպե՞ս  կարող է նպաստել «Ազգ-բանակ» հայեցակարգին, Լևոն Ալթունյանը պատասխանել է` մեկ բառ ավելացնելով՝ «Առողջ ազգ-բանակ»։

Խոսելով այդ հայեցակարգի զարգացմանն ուղղված քայլերի մասին` նախարար Ալթունյանը նշել է, որ նախատեսվում է ևս մեկ շնորհանդես առողջապահության ոլորտում` «Առողջ ազգ-բանակ»։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook