Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մասնագետը ներկայացրել է հնդկաձավարի օգտակար ու վնասակար հատկությունները

Հնդկաձավարը գրեթե անվնաս է և շատ օգտակար: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է սննդաբան Տատյանա Ռազումովսկայան՝ անդրադառնալով այս մթերքի օգտակար ու վնասակար հատկություններին:

Մասնագետի խոսքով՝ հնդկաձավարն օգնում է նիհարել և նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, քանի որ ունի ցածր գլիկեմիկ ինդեքս: Բացի այդ, մեծ քանակությամբ բուսական սպիտակուցների շնորհիվ այն երկար ժամանակով ազատում է քաղցի զգացումից, իսկ դրանում պարունակվող մանրաթելերը կարգավորում են աղեստամոքսային տրակտի աշխատանքն ու դուրս են բերում վնասակար տոքսիններն օրգանիզմից:

Հնդկաձավարը նաև բազմաթիվ վիտամինների, այդ թվում նաև վիտամին C-ի և В խմբի վիտամինների, ինչպես նաև մի շարք այլ օգտակար նյութերի, օրինակ՝ նիկոտինաթթվի, երկաթի աղերի ու մագնեզիումի հարուստ աղբյուր է, որոնք անչափ կարևոր են օրգանիզմի համար: Օրինակ՝ երկաթի աղերն օգնում են երկաթպակասորդային սակավարյունության դեպքում, իսկ մագնեզիումը թուլացնում է անոթների պատերը, ինչն էլ նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը:

 Միևնույն ժամանակ մասնագետը նախազգուշացրել է, որ հնդկաձավարը կարող է նաև վնասակար լինել երեկոյան ժամերին ուտելու համար: Նման դեպքերում այն ծանրաբեռնում է ստամոքսն ու կարող է դառնալ փորափքանքի պատճառ, ուստի հարկավոր է ուշադիր լինել երեկոյան հնդկաձավարով ընթրելու դեպքում:

«Խմորում է տեղի ունենում, երբ հնդկաձավարին կեֆիր, յուղոտ միս կամ ձուկ են ավելացնում: Եթե դուք նիհարում եք, ապա նման համադրություններից ցանկալի է խուսափել: Մյուս դեպքերում հնդկաձավարի հավելումները կարող են շատ տարբեր լինել՝ սկսած սմբուկից ու սնկերից, մինչև հավկիթ», – շեշտել է մասնագետը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook