Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը

Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին: Կարծիքները տարբեր են:

Միկրոալիքային վառարանում մթերքի տաքացումն իրականանում է միկրոալիքային ճառագայթման շնորհիվ: Միկրոալիքները բարձր հաճախականության էլեկտրամագնիսական ճառագայթում են: Նրանք հաճախականությամբ և միջակայքերով մոտ են տեղեկատվության փոխանցման և կապի սարքերին (բջջային հեռախոսներ, Bluetooth և այլն):

ՄԱ վառարանը կազմված է բարձր լարման տրանսֆորմատորից (ստեղծում է բարձր լարում), մագնետրոնից (էլեկտրաէներգիան վերածում է գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի) և ղեկավարման համակարգից:

Կարծիք կա, որ.

  • ՄԱՎ-ի ճառագայթումը թափանցում է օրգանիզմ և բացասաբար ազդում բջիջների ու հյուսվածքների վրա,
  • էլեկտրաէներգիայով աշխատող ամբողջ կենցաղային տեխնիկան իր շուրջը  ստեղծում է էլեկտրամագնիսական տոքսիկ դաշտ, որի հաճախականությունը մոտավորապես 60 Գց է,
  • ՄԱՎ տաքացվող մթերքը բարձրացնում է խոլեսթերինի քանակը և նպաստում արյան սպիտակ գնդիկների պակասելուն:

Իհարկե, ՄԱՎ-ն ունի նաև դրական կողմեր.

  • կոմպակտ է,
  • մթերքը տաքացնելիս յուղի կարիք չկա,
  • վիտամինները չեն քայքայվում,
  • արագ հալեցնում է մթերքը:

Սակայն բացասական ազդեցությունը մտածելու տեղիք է տալիս: Առկա է վնասակար ճառագայթում, բացի այդ, կերակուրը կորցնում է իր համային որակը և բույրը: Նվազում է վիտամին B12-ի քանակը, որը խիստ կարևոր է նյարդային համակարգի համար: Օրինակ, կրծքի կաթը տաքացնելիս քայքայվում են ֆերմենտները, նվազում է հակամարմինների քանակը, որոնք պաշտպանում են փոքրիկին` վարակներին:

ՄԱՎ-ը հատկապես վտանգավոր է թույլ դիմադրողականությամբ, ուռուցքային հիվանդություն, կատարակտ, մարսողական համակարգի խնդիրներ ունեցողների համար:

ՄԱՎ-ի երկարատև օգտագործումը կարող է նպաստել մազաթափության, եղունգների փխրունության, անքնության, գաստրիտի, նաև վերարտադրողականության վրա:

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԱՎ-ի վտանգավորությունը:

Եթե, այնուամենայնիվ, կենցաղում կիրառում եք ՄԱՎ, անհրաժեշտ է հետևել մի քանի ցուցումների.

  • սարքը տեղադրել 90-95 սմ բարձրության վրա,
  • չարգելափակել օդափոխման համակարգը,
  • առանց մթերքի չմիացնել,
  • վառարանի մեջ մետաղյա տարա չտեղադրել,
  • օգտագործել միայն ՄԱՎ-ի համար նախատեսված ամանեղեն:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook