Wednesday, May 1, 2024
Նորություններ

«Միքայելյան» հիվանդանոցն անցավ բժշկական համալսարանին

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք է բերում «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: Նման որոշում կառավարությունը կայացրեց փետրվարի 15-ի նիստում:

Համալսարանին են անցնում Միքայելյան հիվանդանոցի 90.5 տոկոս բաժնետոմսերը՝ 152 808 հատ սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 1000 դրամ: Ընդհանուր գումարը կազմում է՝ 2.5 մլրդ ՀՀ դրամ:

Համաձայն գործադիրի հիմնավորման բժշկական համալսարանը գիտակրթական, հանրակացարանային, ուսումնական և կլինիկական նշանակության շենքային պայմանների ընդլայնում կիրականացնի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման և տվյալ բուժհաստատության շենքային պայմանների բերալավմանն ուղղված կապիտալ ներդրումների կատարման միջոցով։

Գործարքի արդյունքում ընկերությանը պատկանող 32,000 ք.մ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները կանցնեն Համալսարանի տնօրինության տակ եւ մոտ 4 մլն. ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրումների իրականացման պարագայում հնարավորություն կստեղծվի ունենալու լրացուցիչ 32,000 ք.մ ուսումնական, գիտական, կլինիկական և հանրակացարանային գործառույթների իրականացնելու համար արդի պայմաններ։

Այսպիսով, իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ. ՀՀ դրամ կապիտալ ներդրումներ, Համալսարանը կունենա մոտ 59,000 ք.մ «արտադրական» տարածքներ, ինչպես գիտակրթական գործունեության ընդլայնման, այնպես էլ համալսարանական հիվանդանոցների գործունեության ընդլայնման և զարգացման համար։

Նյութի աղբյուրը՝ yerevan.today

Leave a Reply

x Close

Like Us On Facebook