Friday, May 3, 2024
ՀայտարարություններՆորություններ

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փբը-ում կորոնավիրուսային հիվանդացության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման ծառայություն ծավալելու վերաբերյալ

 

«ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ COVID-19-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում ծավալել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն՝ մինչև 150 մահճակալով (մինչև 110՝ սոմատիկ, մինչև 40՝ վերակենդանացման):

Սույն բաժանմունքում կազմակերպել միայն կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրեն Էդուարդ Բարսեղյանին՝

սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները:

Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին՝

աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:

Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին՝

սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպության կողմից իարականացրած ծառայությունների փոխհատուցումը  ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն՝ կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով:

Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պարտականությունները կատարող Գարուշ Այվազյանին՝

սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև վերապրոֆիլավորված բժշկական ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը:

  1. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան՝

հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

  1. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին:
  2. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2022 թվականի հունվարի 31-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook