Saturday, May 11, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Նրանք սնվում, քնում և անգամ բազմանում են օդում․ աշխարհի ամենաարագ թռչուններից մեկը

Հունիսի 7-ը Մանգաղաթևերի համաշխարհային օրն է (World Swift Day/WSD) և  «ԱրԱվես» ՀԿ-ն հետաքրքիր տեղեկատվություն է ներկայացնում այս յուրահատուկ թռչունների մասին, որոնց ի դեպ շատ հաճախ կարելի է հանդիպել Հայաստանի տարածքում։ 

Մանգաղաթևերը միգրացիա կատարող ամենաարագ և փոքր թռչունների շարքին են դասվում։ Այս թռչուններն օդի մեջ են անցկացնում իրենց ժամանակի մեծամասնությունը՝ ամբողջ տարվա գրեթե 10 ամիսը։ iScience ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության համաձայն՝ սև մանգաղաթևերն օրեկան ճանապարհորդում են շուրջ 570 կմ տարածություն, բայց նրանք ունակ են շատ ավելի արագ և հեռու թռչել։ Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ առավելագույն գրանցված հեռավորությունը, որն անցել է մանգաղաթևը մեկ օրվա ընթացքում 830 կմ-ն է։ 

Սյուզան Օկենսոնը Շվեդիայի «Lund» Համալսարանից ասում է, որ Եվրոպայի ամենահյուսիսային հատվածներում բազմացող սև մանգաղաթևերն ամենաարագ միգրացիան են կատարում՝ գերազանցելով կանխատեսումները։ Օկենսոնի թիմը՝ օգտագործելով թռիչքի ընթացքին հետևելու տեխնոլոգիաներ, կարողացել է հայտնաբերել թռչունների տեղակայման նոր տարածքը և զարմանալի արդյունքներ է գրանցվել․ գիտնականներն ապշած են եղել, թե ինչպիսի արագություն է հաջողվել զարգացնել մանգաղաթևերին։ Հավանաբար, այս ռեկորդը հաջողվել է արձանագրել նրա շնորհիվ, որ մանգաղաթևերը հրաշալի ունակություն ունեն սնվելու թռիչքի ընթացքում։ 

մանգաղաթև 2

Բայց մանգաղաթևերն, ըստ երևույթին ևս մեկ խորամանկություն են դրսևորել․ նրանք ընտրել են թռիչքի համար արդյունավետ եղանակ, օրինակ, որպեսզի քամին փչի նույն ուղղությամբ, ուր նախատեսվում է թռիչքը։ Սա նշանակում է նաև, որ մանգաղաթևերին հաջողվում է կանխատեսել նաև սպասվող քամու ուղղությունը, որը կհանդիպի այդ երկարատև ճանապարհորդության ընթացքում։ Դեռևս անհայտ է, թե ինչպես են մանգաղաթևերը դա անում, բայց Օկենսոնը ենթադրում է, որ թռչունները հավանաբար կողմնորոշվում են հիմնվելով օդի ճնշման վրա։ 

Հետազոտողները փաստում են, որ սև մանգաղաթևերի ապրելակերպը և կախվածությունը միջատների տեսակներից, ինչպես նաև՝ մարդկանց կողմից թունաքիմիկատների օգտագործումը, կլիմայի փոփոխությունները կարող են անկանխատեսելի և բացասական հետևանքներ ունենալ նրանց պոպուլյացիայի վրա։ 

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=4IjlWfDbzlc /բնադրող մանգաղաթևերի առօրյայից/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook