Wednesday, October 8, 2025
ՀայտարարություններՆորություններ

Շարժական մամոգրաֆը Գավառում է

Շարժական մամոգրաֆը մարտի 12-ից Գավառ համայնքում է։ Այն տեղակայված է «Գավառի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայի շենքի բակում։ Գավառի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։

🔬 Սքրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը ևս կիրականացվեն անվճար։

Նշենք, որ քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում:

Համայնքի բնակիչները, ովքեր ցանկանում են հետազոտվել, կարող են նախապես այցելել իրենց սպասարկող պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և հերթագրվել:

x Close

Like Us On Facebook