Sunday, April 28, 2024
Նորություններ

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տարվա կարգախոսը` «Այո’, միասին մենք կարող ենք հաղթահարել տուբերկուլոզը», ինչը համատեղ ջանքերով նորարար մոտեցումների ներդրում է տուբերկուլոզի (ՏԲ) կանխարգելման և բուժման գործում:
Աշխարհի բնակչության մեկ քառորդը վարակված է տուբերկուլոզով, սակայն ոչ բոլորի` վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ հիվանդությունը։
2022 թվականին Հայաստանում արձանագրվել է ակտիվ ՏԲ-ի 472 դեպք, որից 349-ը՝ թոքային, իսկ 123-ը՝ արտաթոքային։
Կարևոր է նշել, որ մեր երկրում հասանելի են ՏԲ-ի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման, ինչպես նաև պացիենտների մարդակենտրոն խնամքի համար անհրաժեշտ միջոցները:
336897896_6341807799192286_2513629157901447386_n
Տուբերկուլոզի ժամանակին ախտորոշման համար մեծ նշանակություն ունի բնակչության իրազեկվածությունը:
Հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակի հաստատություններ, որտեղ կիրականացվեն առաջնային հետազոտություններ ընտանեկան բժիշկների, թերապևտների կողմից, իսկ ցուցումների դեպքում կուղեգրվեն մասնագիտական կենտրոններ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook