Wednesday, May 22, 2024
ՀայտարարություններՆորություններ

Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտների տեսակները

Տեսական կրեդիտներ – շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտաժողովներին, համագումարներին և այլն մասնակցության և/կամ իրականացման համար
☑️ Գործնական կրեդիտներ – շնորհվում են գործնական ակտիվություն պարունակող դասընթացներին, գիտագործնական միջոցառումներին (օր․՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար
☑️ Ինքնակրթության/ ինքնազարգացման կրեդիտներ – շնորհվում են գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման, էլեկտրոնային ուսուցողական նյութերն ավարտելու, հեռավար դասընթացներին մասնակցության համար
👉Կրեդիտների ընդհանուր համագումարում (ավագ բուժաշխատող՝ 220, դեղագետ՝ 160, միջին բուժաշխատող՝ 140, դեղագործ՝ 100) պարտադիր է նվազագույնը 5 տեսական, 5 գործնական և 5 ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտի առկայությունը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook