Դիտումներ 462
Շաքարային դիաբետի տարածվածությունը գնալով մեծանում է և դրա ժամանակ սեռական խանգարումների թիվը նույնպես:

Երբեմն պատկերավոր ասում են, որ սեքսոպաթոլոգը դիաբետ ունեցող պացիենտների երկրորդ բժիշկն է, դրանով իսկ ընդգծում են, որ դիաբետի ժամանակ սեքսուալ խանգարումները հանդիսանում են ամենհաճախ հանդիպող բարդություներից:

Պացիենտները, որոնք ունեն շաքարային դիաբետ, շատ ավելի հաճախ են ունենում սեքսուալ խանգարումներ

Շաքարային դիաբետը մեծապես բարձրացնում է տղամարդկաց մոտ էրեկցիայի և սերմնաժայթքման խանգարման, իսկ կանանց մոտ հեշտոցի խոնավացման և սեռական ցանկության խանգարումների հավանականությունը:

Ավելին, 1-ին տիպի շաքարային դիաբետը երիտասարդների մոտ կարող է հանգեցնել սերմնահեղուկի բացակայության՝ (հետընթաց սերմնաժայթքման) պատճառ դառնալով անպղության:

Ուստի չափազանց կարևոր է դիաբետ ունեցող մարդկանց մոտ իրականացնել սեքսուալ խանգարումների կանխարգելիչ բուժում՝ խուսափելու համար սեռական խնդիրներից և անպտղության առաջացման վտանգից: