Saturday, May 4, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Այսօր՝ մայիսի 13-ին իր 70-ամյակն է նշում ՀՀ ազգայի հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանը

Այսօր՝ մայիսի 13-ին իր 70-ամյակն է նշում ՀՀ ազգայի հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանը: Մարդ, ով իր կյանքը նվիրել է կյանքեր փրկելու, նոր կյանք պարգևելու մեծ առաքելությանը:
Հրայր Հովագիմյան` մեծանուն բժիշկ, հայ, հայրենասեր, Մարդ, ով Հայաստանում հիմք դրեց սրտային վիրաբուժությանը, ստեղծեց սրտային վիրաբուժության դպրոց. հպարտ ենք, որ այդ դպրոցը մեր սրտի և սրտով կենտրոնն է:
Հրայր Հովագիմյանն արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգևների, այդ թվում՝ ՀՀ ազգայի հերոսի, Երևանի պատվավոր քաղաքացու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի, պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բայց ամենամեծ կոչումն ու փառքը, այն անթիվ փրկված կյանքերն ու դրանց պատմությունները, որոնք կերտվել են ավելի քան 45 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում:
345637302_639482290861951_3655560994509846080_n
«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի և մեր ողջ անձնակազմի կողմից շնորհավորում ենք մեծարգո Բժշկին, մեծանուն Հային և Ուսուղչին ծննդյան օրվա առթիվ, մաղթում քաջ առողջություն և երկար տարիների կյանք:
Հպարտ ենք և շնորհակալ, Ուսուցի´չ: ❤️

Leave a Reply

x Close

Like Us On Facebook