Շոկոլադե դիմակներ մազերի և դեմքի խնամքի համար
Այս քաղցրավենիքը`շոկոլադը, բարձրացնում է տրամադրությունը և, շնորհիվ իր պարունակած վիտամինների հարուստ փնջին` А, В1, В2, РР, ինչպես նաև նատրիմի, կալցիումի, երկաթի և մագնեզիումի, հրաշալի ազդեցություն է ունենում մաշկի վրա, բարձրացնում է կենսունակությունը, թարմացնում է, երիտասարդացնում և լավագույն հակաօքսիդանտներից է:
2 ճաշի գդալ կակաոն տաք ջրով բացել մինչև թույլ շոկոլադ ստացվի, մազերի երկարությունից կախված կարող եք ավելացնել կակաոյի քանակը, այնուհետև ավելացնել զեյթունի ձեթը, կարող եք վերցնել ցանկացած յուղ` գերչակ, կռատուկ, արևածաղկի: Այնուհետև ավելացնել 2 ձվի դեղնուց և լավ խառնել: Սկզբում քսեք դիմակն արմատներին, այնուհետև տարածեք մազերի ողջ երկայնքով: Մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Դիմակը պահել 1 ժամ և ավելի: Շոկոլադը նպաստում է մազերի արագ աճին, ձուն ամրացնում է մազարմատները, իսկ զեյթունի ձեթը հաղորդում է փայլ և փափկություն: Այս դիմակից հետո մազերը ստանում առողջ տեսք, շոկոլադե գույն և բուրում են հրաշալի:
Վերցրեք 2 ճաշի գդալ տաք սև շոկոլադ, խառնեք այն քնջութի և ձիթապտղի յուղի հետ, թողեք, որ խառնուրդը սառչի և դեռևս մի փոքր գոլ` քսեք դեմքի վրա ու պահեք 10 րոպե: Դիմակ թոռոմող մաշկի համար է:
Գունատ մաշկը կարելի է աշխուժացնել հետևյալ շոկոլադե դիմակով. սև շեկոլադի 3-4 կտոր խառնեք ելակի կամ բանանի պյուրեի հետ, քսեք դեմքին` պահելով 20 րոպե և լվացեք սառը ջրով: Դիմակ անփայլ մաշկի համար է:
Վերցրեք մեկ ճաշի գդալ թթվասեր, ձվի դեղնուց և մեկ գդալ տաք շոկոլադ, խառնեք և ստացվածը քսեք դեմքի մաշկին` պահելով 45 րոպե: Այս սնուցող շոկոլադե դիմակը չոր մաշկի համար է:
Մեկ ճաշի գդալ զեյթունի ձեթը խառնեք տաք սև շոկոլադի և մեկ թեյի գդալ դարչինի հետ: Խառնեք և դեմքին քսած պահեք 20 րոպե: Դիմակն արդյունավետ կերպով վերացնում է կարմրությունը, պայքարում պզուկների դեմ: Դիմակին կարելի է ավելացնել մեղր և վարսակի ալյուր: Այս դիմակը կարելի է օգտագործել դեմքի պզուկների դեպքում: Հակասեպտիկ է: