Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ասկարիդոզ

 

Ասկարիդոզի հարուցիչը ասկարիդ կոչվող որդն է: Ասկարիդը 15-45 սմ երկարությամբ վարդագույն կամ սպիտակ որդ է: Ասկարիդների հասուն տեսակները ապրում են մարդու բարակ աղիներում, բայց կարող են նաև հայտնվել լեղապարկում, ստամոքսու, շնչափողում: Ասկարիդի ձվերրի հասունացման համար  բարենպաստ պայմաններ են խոնավությունը,օդը և ջերմությունը: Արտաթորանքի հետ ընկնելով արտաքին միջավայր` ձվերը զարգանում են և դառնում վարակիչ:Հողից դրանք անցնում են բանջարեղենի, կանաչեղենի և հատապտուղների վրա: Մարդը վարակվում է ասկարիդոզով, երբ ձվիկները կեղտոտ ձեռքերի կամ բանջարեղենի միջոցով ընկնում է օրգանիզմ:Մարդը մնում է հարուցիչի աղբյուր այնքան ժամանակ, քանի դեռ նրա աղիներում բնակվում են հասուն բեղմնավորված  էգերը. մեկ անգամ ասկարիդով վարակված հարուցիչի աղբյուր է մնում մինչև 1.5 տարի: Հաճախ են կրկնակի կամ նույնիսկ բազմակի վարակման դեպքերը:%d0%b0%d1%81%d0%ba%d0%b0%d1%80%d0%b8%d0%b4%d0%be%d0%b7

Մինչև կլինիկական երևույթների դրսևորումը անցնում է 1-2 ամիս:Առաջին կլինիկական ախտանշանները կարող են պայմանավորված լինել շնչառական օրգանների ախտահարմամբ և արտահայտվել հազով, հևոցով, կրծքի ցավերով, ջերմությունը քիչ բարձր է, մաշկի վրա հայտնվում է ալերգիկ եղջրացան, նկատվում է ընդհանուր տկարություն և թուլություն: Ավելի ուշ հիվանդները զգում են ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, ախորժակի անկում կամ բարձրացում: Հիվանդ երեխաները տառապում են  փորկապությունից կամ լուծից, բնորոշ է    թքարտադրությունը և ատամների կրճտոցը քնած ժամանակ: Ացկարիդոզի բարդություններից ամենավտանգավորը աղիների անանցանելիությունն է ասկարիդների կողմից աղիների լուսանցքի խցանման հետևանքով:Ասկարիդոզը արտահայտված պաշտպանական իմունիտետ չի թողնում: Հիվանդությունը կարող է կրկնվելԼ Կրկին վարակվելու դեպքում և ինքնավարակումից հետո կարող է նույնիսկ քրոնիկական  ընթացք ստանալ: Քրոնիկական պրոցեսի դեպքում գերակշռում են աղեստամոքսային ուղու գործունեության խանգարումները ցավեր որովայնում, սրտխառնոց, անկայուն արտաթորում, որոնք ուղեկցվում են քնի խանգարումով և հոգնածությամբ:askaridoz-3

Երեխաների ասկարիդոզի կանխարգելումը  իրականացվում է նրանց հիգենիկ հմտությունների մշակմամբ, պահպանել հիգենայի կանոնները, սննդի մեջ օգտագործել մանրակրկիտ լվացած և վրան եռացրած ջուր լցրած բանջարեղեն, հատապտուղ և մրգեր:

Ասկարիդոզի բուժումը կատարվում է բժշկի կողմից  նշանակված դեղամիջոցներով: Ելնելով կլինիկական ցուցումներից և բժշկի խորհուրդով բուժումը շատ հաճախ կատարվում է ամբուլատոր պայմաններում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook