Friday, May 3, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Շոկոլադե դիմակ դեմքի համար

– Շոկոլադով դիմակը վերականգնում և կարգավորում է դեմքի մաշկի նյութափոխականությունը:

– Մաշկը հագեցնում է սնուցող ու հանքային նյութերով:

– Այս դիմակների շնորհիվ դեմքի մաշկն ավելի առաձգական է դառնում:

– Մաշկն արևահարության հաճելի երանգ է ստանում:

Դիմակները պատրաստելու համար անհրաժեշտ է որակյալ սև շոկոլադ: Դրա մեջ ոչ մի հավելում չպետք է լինի: Այն պետք է նվազագույնը 50 տոկոս կակաո պարունակի: Այդպիսի դիմակն անհրաժեշտ է քսել բացառապես մաքուր մաշկին:

Այս դիմակը հարմար է նորմալ մաշկի համար: Ձեզ հարկավոր են հետևյալ մրգերն ու հատապտուղները. դեղձ, ծիրան, խնձոր, տանձ և այլն:

Նախապես հալեցրած 50 գրամ շոկոլադին ավելացրեք 3 ճ/գ այն մրգերից, որն ընտրել եք: Այս ամենը լավ խառնեք և քսեք դեմքի մաքուր մաշկին: 15 րոպե անց լվացեք՝ 

Չոր մաշկի համար առավել օգտակար է հետեւյալ դիմակը: Կրկին հարկավոր է 50 գրամ շոկոլադ, որը նույնպես պետք է հալեցնել: Վերցրեք 1 թ/գ նուշի կամ ձիթապտղի յուղ և խառնեք շոկոլադին: Քսեք դեմքին, 10-15 րոպե անց լվացեք տաք ջրով:

Հետեւյալ բաղադրատոմսը յուղոտ մաշկի համար է: Այս դեպքում շոկոլադին ավելացնում ենք կոսմետիկ կավ ու կիտրոնի հյութ: Բավական է 1 թ/գ կիտրոնի հյութն ու մի փոքր կավը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք և դեմքի համար արդյունավետ դիմակ ստանում:

Վերցնել 1 թ/գ մեղր և կակաո: Այս դիմակը նույնպես ավելի շատ չոր մաշկի համար է: Կակաոն լավ տրորել, ավելացնել մեղրը: Պետք է հալեցրած շոկոլադի խտության զանգված ստացվի: Դիմակը կարելի է քսել դեմքի բոլոր հատվածներին՝ բացառությամբ շրթունքների և աչքերի շուրջն ընկած հատվածի: Դիմակի ազդեցության ժամկետն այնքան է, որքան նախորդներինը:

Կակաոյի փոշին խառնել սերուցքի հետ, հավասար չափաբաժիններով ավելացնել շագանակագույն շաքարավազ և ծովի աղ: Նախքան այս դիմակը քսելը խորհուրդ է տրվում լավ մերսել դեմքը: Դիմակը պետք է անմիջապես ու արագ քսել, քանի որ այն կարող է պնդանալ:

 

 

Աղբյուրը՝ fancy-journal.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook