Tuesday, April 30, 2024
Նորություններ

Ո՞ւմ է տրվում հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, և ո՞վ իրավունք ունի ստանալ հաշմանդամության նպաստ

Եթե քաղաքացին ունի հաշմանդամության խումբ և տվյալ տարիքային խմբի համար օրենքով պահանջվող աշխատանքային ստաժ (օրացուցային տարիներով), ապա կարող է դիմել հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի նշանակման համար։

Այս դեպքում, հաշմանդամության աշխատանքային ստաժը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ ըստ քաղաքացու ունեցած աշխատանքային ստաժի։  Առաջին խմբի համար տրվում է հավելում՝ հիմնական կենսաթոշակի 40%-ի չափով, երկրորդ խմբի դեպքում՝ 20%-ի չափով։

          Տարիքային խումբը   Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով
           մինչև 23           2 տարի
        23-ից մինչև 26           3 տարի
        26-ից մինչև 29           4 տարի
        29-ից մինչև 32           5 տարի
        32-ից մինչև 35           6 տարի
        35-ից մինչև 38           7 տարի
        38-ից մինչև 41           8 տարի
        41-ից մինչև 44           9 տարի
        44-ից բարձր 10 տարի

Եթե քաղաքացին չունի համապատասխան աշխատանքային ստաժ և սահմանված է հաշմանդամության խումբ, ապա կարող է դիմել հաշմանդամության նպաստի նշանակման համար։

2021 թ․ հունվարի 1-ից հաշմանդամության  նպաստի չափը կազմում է 26,500 դրամ։

Հաշմանդամության կենսաթոշակի կամ նպաստի նշանակման համար քաղաքացին կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ, ԲՍՓՀ տեղեկանք, լուսանկար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook