Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

ՈՒԱԿ ում իրականացված էմբոլիզացիայի արդյունքում փրկվել է երիտասարդ կնոջ կյանքը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական անգամ կատարվել է արգանդի զարկերակների էմբոլիզացիա՝ սուր արգանդային արյունահոսության կապակցությամբ։

42 տարեկան կինը ընդունվել է ՈւԱԿ արգանդային արյունահոսությամբ սեռական ուղիներից և հեմոռագիկ շոկով։ Մինչ այդ նրա մոտ ախտորոշվել էր արգանդի պարանոցի քաղցկեղ,  և նա ՈւԱԿ-ում ստացել է քիմիաճառագայթային և պոլիքիմիաթերապիայի բուժում։

Կնոջ վիճակն այնպիսին էր, որ արգանդի վիրաբուժական հեռացումը շատ մեծ ռիսկեր էր պարունակում։ Որոշվեց շտապ կարգով կատարել արգանդի զարկերակների էմբոլիզացիա՝ արնահոսությունը դադարեցնելու և կյանքը փրկելու համար։

Անգիոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերվեցին արնահոսող անոթները, այնուհետև կատարվեց այդ անոթների էմբոլիզացիա սֆերաներով և coil -ների միջոցով։ Արյունահոսությունը ամբողջությամբ դադարեցվեց։ Վիրահատությունից առաջ կնոջ արյան հեմոգլոբինի ցուցանիշը եղել է 50գ/լ, դուրս գրվելիս այն բարձրացել է մինչև 75 գ/լ։

Վիրահատությունը կատարել է ՈւԱԿ-ի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդովասկուլյար վիրաբույժ Տիգրան Սամվելի Պողոսյանը:

Տիգրան Պողոսյանի խոսքով, արնահոսության դադարեցումից բացի անոթների էմբոլիզացիան փակում է նաև բուն ուռուցքի սնուցումը, այսինքն ուռուցքաբանական առումով մենք ևս կունենանք դրական դինամիկա։

Նա նշեց, որ սա Ճառագայթային գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Էվելինա Բախշինյանի և իր թիմի համատեղ առաջին փորձը չէ, նման դեպքեր էլի են ունեցել, և արձանագրվել են բավականին լավ արդյունքներ, ապահովվել է պացիենտների լիարժեք կյանք վերադառնալու հնարավորությունը, իսկ նախկինում նրանք կարող էին մահանալ հեմորագիկ շոկից։

Նյութը՝  oncology.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook