Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ վնասվածքների կանխարգելման խորհուրդներ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
Նախադպրոցական տարիքից երեխաներին սովորեցրե՛ք ճանապարհատրանսպորտային անվտանգության կանոնները (ճիշտ անցնել փողոցը և այլն):
Փողոցն անցնել միայն հետիոտնի անցումով և կանաչ լույսի ժամանակ:
Մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել` անգամ ամենակարճ տարածության տեղափոխելու դեպքում:
Հեծանիվ կամ ինքնագլոր վարելու պարագայում կրել պաշտպանիչ հանդերձանք` սաղավարտ, ծնկակալներ, արմնկակալներ:
Հեծանիվի առջևի մասում ապահովել լապտերի, նաև առջևի, հետևի մասերում և անիվների վրա՝ անդրադարձիչների առկայություն:
Երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար հագցնել սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ` հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ):
Ինչպե՞ս լարված իրավիճակները հաղթահարել և պահպանել հանգստի ռեժիմը
Սովորեցրե՛ք լուծել կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով:
Զրուցե՛ք երեխայի հետ՝ օգնեք ճանաչել և վերահսկել հույզերը:
Խրախուսե՛ք խնդիրների դեպքում վստահելի մեծահասակներին դիմելու սովորությունը:
Համոզվե՛ք, որ ձեր երեխան գիտի՝ ինչպես կապ հաստատել ձեզ հետ և ում դիմել արտակարգ իրավիճակում:
Անվտանգություն տանը և դպրոցում
Սուր, կտրող, ծակող, այրող առարկաները երեխաներից հեռու պահել։
Հիշեք՝ երեխաների անվտանգությունը սկսվում է տեղեկացվածությունից