Thursday, May 2, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռում երեխա է ծնվել

«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռում աղջիկ է ծնվել։ Այս մասին ասվում է ավիաընկերության Telegram-ի ալիքում։

Ավիաընկերությունը նշում է, որ այդ անսպասելի իրադարձությունը տեղի է ունեցել Ժուկովսկի-Խուջանդ չվերթի ժամանակ։

«Օդ բարձրանալուց հետո ուղեւորուհին որովայնի ցավեր է զգացել, ինչի մասին հայտնել է անձնակազմին։ Ավագ բորտուղեկցորդուհին դիմել է ուղեւորներին՝ խնդրելով արձագանքել բժիշկներին։

Ասես կախարդանքով օդանավում հայտնվել է գրեթե լիարժեք ծննդատուն՝ նեոնատոլոգ, երկու բուժքույր մանկաբարձուհի եւ նույնիսկ բժիշկ-ռադիոլոգ։ Բուժանձնակազմը գնահատել է իրավիճակը եւ համաձայնեցրել գործողությունների ընթացքը։ Օդանավի հրամանատարը ճշտել է, թե արդյոք անհրաժեշտ է արտակարգ վայրէջք կատարել։ Բժիշկները վստահեցրել են, որ ոչ, եւ մեկ ժամ անց երեխան արդեն լույս աշխարհ է եկել։

Աղջիկը ծնվել է առողջ (հասակը 46 սմ, քաշը 2600 գ):

Leave a Reply

x Close

Like Us On Facebook