Դիտումներ 400
Պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ պայմաններով են տրամադրվում կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար`

ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք.

ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.

բռնադատվածները.

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները. 6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.

ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.

մինչև 18 տարեկան երեխաներ.

հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով.

հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով.

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ.

երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.

ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.

առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք.

Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:

Կոտրվածքների վիրահատական բուժումն ունի առավելություններ: Վիրահատական բուժումը թույլ է տալիս իրականացնել բեկորների համադրում և կայուն ֆիքսացիա (անշարժացում)` տարբեր ֆիքսատորների օգնությամբ և հիվանդին արագ ապաքինվել` կանխարգելելով այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են ոչ վիրահատական բուժման ժամանակ` պառկելախոցեր, կանգային երեւույթներ շնչառական և սրտանոթային համակարգերում, մկանային ատրոֆիա և այլն: