Thursday, May 2, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Սեռական ցանկությունը բարձրացնող դեղամիջոցներ․ Սևադա Հակոբյանի խորհուրդները

Tert.am-ը զրուցել է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցել է սեռական ցանկությունը բարձրացնող դեղամիջոցների մասին։

Սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը հաճախ հանդիպող սեքսոլոգիական խնդիր է: Պետք է ասել, որ տղամարդկանց և կանաց մոտ այն որոշակի տարբեր պատճառներ ունի:
Տղամարդկանց սեռական ցանկությունը առավելապես պայմանավորված է հորմոնալ գործոններով, տեստոստերոնով, որի ցածր մակարդակը կամ ակտիվությունը հանգեցնում է սեռական ցանկության իջեցման:

Կանանց մոտ հորմոնալ խնդիրները նույնպես կարևոր դեր ունեն, սակայն նաև բացառիկ դեր են խաղում հոգեէմոցիոնալ գործոնները, կնոջ տրամադրվածությունը, սպասումները, զույգերի միջև փոխհարաբերությունը:

Աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, ամենօրյա սթրեսները, լարված և գիշերային հերթափոխով աշխատանքը, կենցաղային խնդիրները, զույգերի միջև լարված փոխհարաբերությունները այն պատճառներից են, որոնք կարող են հանգեցնել սեռական ցանկության նվազման:
Սեռական ցանկության կարգավորման համար կիրառվում են ոչ հորմոնալ՝ բուսական, բնական հիմքով և հորմոնալ դեղորայքներ: Հորմանալ դեղորայքները ունենում են արագ էֆեկտ, սական կարող են խաթարել օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը, պատճառ հանդիսանալով հետագայում ցանկության կտրուկ իջեցման:

Ուստի հորմոնալ դեղորայքային բուժումը պետք է իրականացվի հստակ ցուցումներով՝ անընդհատ հսկողության տակ պահելով օրգանիզմի կարգավորման պրոցեսները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook