Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը 14 ամիս անց կունենա արյան բանկի համար 4 հարկանի նորակառույց շենք
Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը 14 ամիս անց կունենա արյան բանկի համար 4 հարկանի նորակառույց շենք: Շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ` այսօր, առողջապահության նախարարը աշխատանքային այցով արյունաբանական կենտրոնում էր:
Անահիտ Ավանեսյանը նախ ծանոթացել է տարածքին, որտեղ պետք է կառուցվի շենքը, հետո` հանդիպել արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմի հետ: Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է իրենց վերջին ձեռքբերումները`








«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տարածաշրջանային արյունաբանական կենտրոն դառնալու ճանապարհին է»,- ամփոփելով վերջին ձեռքբերումները` նշել է Սամվել Դանիելյանը:
«Առողջապահության նախարարությունը պատրաստ է գործուն քայլերով նպաստել արյունաբանական կենտրոնի նոր ծրագրերի իրականացմանը»,- վստահեցրել է Անահիտ Ավանեսյանն ու հանձնարարել` բոլոր խնդիրները պարբերաբար քննարկել պատասխանատուների հետ ու լուծումներ գտնել:

