Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ Բաղադրատոմս

Մսով ու եգիպտացորենով լցոնած պղպեղներ

Բաղադրիչներ՝

  • քաղցր պղպեղ- 5 հատ
  • սոխ- 1 գլուխ
  • պանիր- 70-100 գ
  • մի քանի ճյուղ կանաչի
  • բուսական յուղ- 3 ճ/գ
  • տավարի մսի խճողակ- 600-650 գ
  • պահածոյացված եգիպտացորեն- 4-5 ճ/գ
  • տոմատի սոուս- 150-200 գ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պղպեղները կիսեք, սերմեը հեռացրեք:

Պղպեղների կեսը մանր կտորներով կտրատեք, մյուս կեսը լցրեք եռացրած ջրով կաթսայի մեջ ու թույլ կրակի վրա 30 րոպե եփեք: Եփած պղպեղները հանեք ջրից, տեղադրեք ափսեի մեջ:

Սոխը մանր կտրատեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք: Կանաչին մանր կտրատեք:

Թավայի մեջ տաքացրեք 2 ճ.գ. բուսական յուղը: Մի քանի րոպե տապակեք կտրտած սոխն ու կտրտած պղպեղը մինչև փափկելը:

Ավելացրեք մսի խճողակը ու ևս 5-6 րոպե տապակեք:

Ավելացրեք պահածոյացված եգիպտացորենը, տոմատի սոուսը, աղն ու աղացած սև պղպեղը: Խառնեք ու 2-3 րոպեից հանեք կրակի վրայից: Վրան լցրեք կտրտած կանաչին ու խառնեք:

Կիսած ու եփած պղպեղները լցոնեք ստացված միջուկով, դրանք տեղադրեք բուսական յուղ քսած տապակի մեջ: Տապակը 15 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: 15 րոպեից ջեռոցից հանեք, վրան լցրեք քերած պանիրը և ևս 5 րոպե տեղադրեք ջեռոցում:

Նյութը ՝ 168․am

x Close

Like Us On Facebook