Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սեռական ակտիվությունը բարձրացնող բնական միջոցներ. Սևադա Հակոբյան

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացնում է սեռական ակտիվությունը բարձրացնող բնական միջոցները։

Ժողովրդական պարզ բաղադրատոմս՝ ինտիմ խնդիրների լուծման համար։
Ցանկանում եմ այսուհետ որպես շարք Ձեզ ներկայացնել սեռական առողջության վերականգնման համար ժողովրդական բժշկության առաջարկած յուրահատուկ միջոցները:

Մեղրի բուժական հատկությունների մասին շատ է խոսվել, իսկ ահա մեղրի և բազուկի հյութի համադրությունը կարող է ուղղակի հրաշքներ գործել, խորհուրդ է տրվում օրական 3-ից 4 անգամ օգտագործել կես բաժակ բազուկի հյութն ու 1 թեյի գդալ մեղրը:

Հիպոկրատը ևս խոսում էր բազուկի, որպես մի շարք հիվանդություններից բուժման համար օգտագործվող միջոցի մասին: Բազուկի արմատապտուղը պարունակում է շաքար, սպիտակուցներ, պեկտին, օրգանական թթուներ, С, В1, В2, Р, РР վիտամիններ, մի շարք հանքանյութեր, այդ թվում երկաթ, կալիում, յոդ, միկրոէլեմենտներ, որոնք մտնում են ֆերմենտների բաղադրության մեջ ու կարգավորում են արյան շրջանառության գործընթացը:

Շնորհիվ նրանում առկա յոդի պարունակության այն շատ օգտակար է աթերոսկլերոզով հիվանդների ու տարեց մարդկանց համար: Սեռական օրգանների արյան միկրոցիրկուլյացիան կարգավորելու մեխանիզմով այս բաղադրատոմսը ունենում է դրական ազդեցություն սեռական ֆունկցիան վերականգնման համար:

Նյութը՝  tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook