Thursday, October 9, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Սուբկլինիկական հիպոթիրեոզը անպտղությամբ տառապող կանանց շրջանում

Բացահայտ հիպոթիրեոզը կարող է ունենալ զգալի ազդեցություն կնոջ վերարտադրողական առողջության վրա:

Սակայն սուբկլինիկական հիպոթիրեոզով տառապող կանանց վարման ընթացքում բազմաթիվ են հարցերը:

Ինչպես է ախտորոշվում սուբկլինիկական հիպոթիրոզը?

Սուբկլինիկական հիպոթիրեոզը ախտորոշվում է , երբ առկա է թիրեոտրոպ հորմոնի

նորմալ միջակայքի վերին սահմանից բարձր կոնցենտրացիա և ազատ թիրոքսինի (T4) կոնցենտրացիան գտնվում է սահմանված  նորմայի  սահմաններում:

Այնուամենայնիվ, այս սահմանումը կիրառվում է միայն վահանաձև գեղձի ֆունկցիայի շաբաթներ շարունակ կայուն լինելու դեպքերում, հիպոթալամուս-հիպոֆիզի- վահանաձև գեղձ առանցքի նորմալ գործունեության դեպքում: 

Սուբկլինիկական հիպոթիրեզը ասոցացվում է անպտղության հետ?

Այս հարցին անդրադարձել են 5 հետհայաց ուսումնասիրություններ  (որոնցից 4-ը ցածր որակի են, մեկը միջին որակի): Դրանց մանրամասն վերլուծությունների արդյունքում մեր միջազգային գործընկերների կողմից ձևակերպվել է այն պնդումը, որ սուբկլինիկական հիպոթիրեոզը չի ասոցացվում անպտղության բարձր ռիսկի հետ, միաժամանակ նշելով , որ այն հիմնված է ցածր ապացուցողական որժեք ունեցող տեղեկատվության վրա:

Սուբկլինիկական հիպոթիրեզի դեպքում բուժման բացակայությունը արդյոք նպաստում է վիժմանը?

Այս պահին հասանելի կլինիկական հետազոտություններից ստացված ապացույցները հակասական են: Դրանց մեծ մասը ռիսկի բարձրացում ցույց չեն տալիս:

Ուսումնասիրությունների դժվարությունները կապված են հղի կանանց օրգանիզմում տեղի ունեցող վահանաձև գեղձի հորմոնների մակարդակների փոփոխություններով: Օրինակ, առաջին եռամսյակում  բնորոշ է թիրեոտրոպ հորմոնի մակարդակի նվազումը, մարդկային խորիոնիկ գոնադոտրոպինի ազդեցությամբ պայմանավորված:

Tempus MED Clinic

x Close

Like Us On Facebook