Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հերթական բացառիկ վիրահատությունն է արվել՝ փրկելով փոքրիկ Նանեի կյանքը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հերթական բացառիկ վիրահատությունն է արվել՝ փրկելով փոքրիկ Նանեի կյանքը:

Գյումրեցի աղջնակը հրաշքով է ողջ մնացել. ներարգանդային կյանքում պտղի մոտ պարանոցի գոյացություն (տերատոմա) է հայտնաբերվել:

Նանեի մայրը պատմում է, որ 29 շաբաթական հղի է եղել, երբ հերթական ստուգման ժամանակ բժիշկներն ասել են, որ պտուղը խնդիրներ ունի ու պետք է հեռացվի, սակայն ծնողները չեն ցանկացել գնալ այդ քայլին:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետների զննությամբ պտուղը մնացել է, կինը ծննդաբերել է:

ԲԿ–ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը պատմում է, որ երբ պտղի մոտ ախտորոշվել էր պարանոցի գոյացություն, արդեն պտուղը չէր կարելի հեռացնել, քանի որ մեծ էր։ Առաջին հերթին մասնագետները զրուցել են ծնողների հետ, ասել` ինչ է սպասվում, զգուշացրել` հեշտ չի լինելու։

«Երեխայի շնչափողի մեջ ծնվելուն պես խողովակ է անցկացվել, քանի որ գոյացությունը կոկորդն ու շնչափողը խեղել էր։ Իրականում բավական բարդ գործ էր, երեխայի կյանքին ամեն վայրկյան վտանգ կարող էր սպառնալ, նա կարող էր խեղդվել: Բարդ ու երկարատև վիրահատության է ենթարկել։ Արդյունքում գոյացությունն ամբողջությամբ հեռացվել է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook