Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ստամոքսի ախիլիա

Ախիլիան ավելի հաճախ հանդիպում է քրոնիկ գաստրիտի ատրոֆիկ ձևերի, պոլիպոզի, ստամոքսի չարորակ նորագոյացությունների ժամանակ: Ստամոքսահյութի արտադրության իջեցում դիտվում է նաև սննդի ռեժիմի խախտումների, սննդում սպիտակուցի, վիտամինների պակասի, ինֆեկցիոն հիվանդությունների, ջրազրկման, էնդոկրին որոշ խանգարումների (հիպոթիրեոզ), դեղորայքային պրեպարատների, թափառող ներվի տոնուսի անկման պարագաներում: Նմանօրինակ խաթարման ախտածնության մեջ մեծ նշանակություն է տրվում ԿՆՀ-ի ֆունկցիոնալ խանգարումներին: Հիպոսեկրեցիան ուղեկցվում է թթվայնության և հյութի մարսողական ունակության իջեցումով: Արդյունքում լինում են սննդախյուսի տեղափոխման արագացում, փորլուծություն: Աղաթթվի և պեպսինի բացակայության պայմաններում դյուրինանում է վարակի մուտքն աղիներ, զարգանում է դիսբակտերիոզ, ինֆեկցիոն-տոքսիկ ախտահարման պատկեր: Ախիլիան հաճախ ուղեկցվում է նիհարումով, օրգանիզմի դիմադրողականության նվազումով, B12, երկաթ դեֆիցիտային սակավարյունությամբ:

Բուսամիջոցներ  ստամոքսի ախիլիաի դեպքում

gorechavka-zheltaya3

Բոգ դեղնավուն-Горечавка жёлтая- 0.5 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 400 գ.  եռացրած և սառեցրած  ջուր: Թրմել 2 ժամ, քամել: Խմել մեկ օրվա ընթացքում:

 

Բոգ դեղնավուն-փոշիացրած արմատը դանակի ծայրով ընդունել ուտելուց կես ժամ առաջ`օրական  3 անգամ:

 

Ջրառվույտ-2 թեյի գդալ փոշիացրած տերևների վրա լցնել 2 բաժակ եռացրած և սառեցրած ջուր, թրմել 8 ժամ: Քամել, խմել մեկ օրվա ընթացքում:

Ջրառվույտի փոշիացրած բուսահումքը կարելի է օգտագործել` օրական 2գ. փոշիացրած բուսահումք ուտել ճաշի կամ ջրի հետ:

p365imagesՋրառվույտ -Բուժական նպատակներով օգտագործում են ջրառվույտ (լատ.՝ Folium Menyanthidis) տերևները։ Տերևները հավաքում են բույսի ծաղկելուց հետո, չորացնում են 45-60 °C ջերմաստիճանումԲույսի տերևները պարունակում են ֆլավոնիոիդներ, գլիկոզիդներ, մենիանտին, վիտամին С, ասկորբինաթթու, ճարպայուղ, ալկոհոլիդներ։Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, ֆլավոնիդներ, ճարպեր, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, ախորժաբեր, հակադողէրոցքային միջոց։ Ունի մանրէասպան հատկություն։

Տերեփուկ կապույտ- 1-2 րեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել 10 րոպե, քամել:Խմել մեկ օրվա ընթացքում: Կարելի է 1-2գ փոշիացրած բուսահումք ընդունել ուտելուց կես ժամ առաջ `օրական 3 անգամ:

 

 

Ապրեք առողջ…

պատրաստեց`Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook