Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ֆարինգիտ. ո՞րն է պատճառն ու ինչպե՞ս վարվել

 

Տանջող և տհաճ հազ, որ հանգիստ չի տալիս, իսկ գուցե ֆարինգիտ է: Գուցե… «ֆարինգիտ» տերմինը նշանակում է ըմպանի բորբոքում: Խնդրի լուսավոր ու մութ կողմերը HayNews.am-ի խնդրնաքով, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջ ծառայության ղեկավար, բ.գ.թ. Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Արայիկ Ղարիբյանի դիտակետում է:

«Ֆարինգիտն առաջանում է ըմպանի լորձաթաղանթի բորբոքման մի շարք պատճառներից»,- նշեց բժիշկն ու առանձնացրեց դրանցից գլխավորները. «Պատճաներից կարող են լինել վերին շնչուղիների սուր վարակիչ հիվանդությունները: Հիմանականում վարակի հարուցիչները հանդիսանում են վիրուսները, մանրէները, պարզ և պաթոգեն սնկերը, ֆիզիկական ու քիմիական նյութերի ազդեցությունը, շատ տաք կամ շատ սառը, գրգռող նյութերը, կծուն, թթուն և այլն»:

Սովորաբար, ԼՕՌ մասնագետի խոսքով, ըմպանի լորձաթաղանթի բորբոքումը վտանգավոր չէ հիվանդի կյանքի համար, սակայն այն ազդում է կյանքի որակի վրա: «Հարկ է նշել, որ անտեսելով հիվանդության ախտանիշները կարող են զարգանալ այնպիսի բարդություններ ինչպիսիք են սինուսիտն ու լարինգիտը, որոնք առավել երկար ու բարդ բուժում են ենթադրում»,- ընդգծեց Արայիկ Ղարիբյանը:

Վերջինիս խոսքով, պաթոլոգիական գործընթացի ընթացքից ելնելով, ֆարինգիտները բաժանվում է սուր, ենթասուր և քրոնիկ խմբերի: «Կախված նրանից, թե որ հարուցիչն է ֆարինգիտի պատճառը, առանձնացվում են հետևյալ ձևերը` վարակիչ, ալերգիկ, ռեակտիվ և հետվնասվածքային»,- ասաց բժիշկն ու հավելեց. «Հիվանդությունը լինում է կատարալ, առանց տրոֆիկ խանգարումների, գրանուլյոզ և սուբատրոֆիկ»:

Անրադառանալով հիվանդության դրսևորվմանը, զրուցակիցս նշեց, որ անկախ պաթոգենից հիմնականում ախտանիշները շատ նման են: «Հիվանդությունը սկսվում է առանձնահատուկ սրությամբ, մինչև ցավի հայտնվելը կարող են նախորդել չորության, քերոցի ու այրոցի զգացում: Ցավը կարող է ունենալ ինչպես մշտական բնույթ, այնպես էլ զարգանա կուլ տալու ընթացքում»,- ընդգծեց օտորինոլարինգոլոգը:

Խոսելով խնդրի փոխանցելությունից, բժիշկը շեշտեց, որ վարակիչ բնույթի սուր ֆարինգիտով տառապող անձը, հատկապես վիրուսը, կարող է վտանգ լինել շրջապատի համար: «Հիվանդության առաջին օրերին վարակի վտանգը շատ բարձր է: 3-4 օր հետո հիվանդները դառնում են անվնաս, նույնիսկ եթե նրանք արտահայտում են մնացորդային երևույթներ»,- ընդգծեց Արայիկ Ղարիբյանն ու հավելեց, որ ցանկացած դրսևորման ժամանակ բժշկին դիմելը չպետք է անտեսվի:

Տաթև Առաքելյան

http://HayNews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook