Sunday, April 28, 2024
Նորություններ

2022թ.-ին ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովը կանցկացվի Հայաստանում

Մոսկվայում կայացած ռուս-հայկական 6-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հանդիպումը նոր թափ է հաղորդել երկու երկրների միջև գործակցությանը:

ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանի հրավերով ռուս-հայկական համաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի այցը Հայաստան:

Առողջապահության ոլորտում հայ-ռուսական համատեղ ջանքերը արդյունավետ կանդրադառնան համակարգի բարեփոխումների վրա:

Հիշեցնենք, որ Ռուս-հայկական համաժողովը նշանավորվեց համագործակցության երկու հուշագրի ստորագրմամբ` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook