Thursday, October 9, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի եղբայրն այսօր տուն է գնում

44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի եղբայրն այսօր տուն է գնում՝ չիմանալով անգամ, որ տանը եղբոր թողած դատարկության ամենամեծ լրացնողն է լինելու🙏🏻

Ծնողները որդուն Արեն են անվանել, ասում են՝ Արսենը տան միակ զավակն է եղել, հիմա արդեն Արենն է տան միակ երեխան, բայց գուցե ապագայում կրկին բալիկ ունենալու մասին մտածեն👼🏻

Ծնողներին այս երջանկությանը հասնելու ճանապարհին օգնել են «Շենգավիթ» ԲԿ-ի Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը, իսկ փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Աննա Այվազյանը ։

278728544_5391216194269227_117380863007287490_n

Արենը ծնվել է 3 կգ 100 գրամ քաշով և 50 սմ հասակով 👼🏻

«Շենգավիթ» ԲԿ-ն մեծ պատասխանատվությամբ ու սիրով բոլոր որդեկորույս մայրերի կողքին է, նրանց հետ պատրաստ է ապրել դժվարությունը, բայց նաեւ օգնել դժվարությունը հատուցել երջանկությամբ💚

Leave a Reply

x Close

Like Us On Facebook