Wednesday, May 1, 2024
ՀայտարարություններՆորություններ

Բժշկական գենետիկների թիմը միացել է ԵՊԲՀ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրին

ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնը և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնն այս շաբաթ միանում են «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից:

«Հարգելի քաղաքացիներ, այս շաբաթ հնարավորություն ունեք ստանալ անվճար խորհրդատվություններ ամբիոնի և կենտրոնի առաջատար մասնագետների կողմից, որոնց շարքում են բժիշկ-գենետիկներ, թերապևտներ, գինեկոլոգ, ուրոլոգ, մաշկաբան, այլ նեղ մասնագետներ: Հերթագրվելու համար նախապես պետք է զանգահարել +374 91 83 8080 հեռախոսահամարով: Ընդունելությունը կմեկնարկի ժամը 10.00-ին և կտևի մինչև 14.00-ն: Հասցե` ք․ Երևան, Աբովյան փող., 34/3 շենք»,- ասված է հաղորդագրության մեջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook