Sunday, April 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

5 մթերք, որոնք բարելավում են արյան շրջանառությունը եւ բարձրացնում լիբիդոն

Ոստրեներ

Դուք հավանաբար լսել եք ոստրեների հատկությունների մասին։ Դրանք հարուստ են ցինկով։ Այս միացությունը մեծացնում է արյան շրջանառությունը: Ցինկը կարող է հատկապես կարեւոր լինել տղամարդկանց պտղաբերության համար, քանի որ այն օգնում է կարգավորել տեստոստերոնի մակարդակը: Ոստրեները պարունակում են ավելի շատ ցինկ, քան ցանկացած այլ սնունդ, ընդ որում, մեկ բաժինը ապահովում է մարդու ցինկի ավելի քան վեց օրվա պահանջը:

Միս

Սպիտակուցներով հարուստ տարբեր մթերքներ, ներառյալ տավարի, հավի եւ խոզի միսը, պարունակում են միացություններ, որոնք օգնում են բարելավել արյան շրջանառությունը:

Օգտագործեք որոշ կենդանական սպիտակուցներ (չափավոր, որպեսզի չբարձրացնեք սրտային հիվանդությունների ռիսկը), որպեսզի ձեր մարմինը լավ աշխատի: Եթե դուք բուսակեր եք, ապա այս սննդանյութերը կարող եք ստանալ ամբողջական ձավարեղենից ու կաթնամթերքից, այդ թվում՝ կաթից եւ պանրից:

Սաղմոն

Սաղմոնը հայտնի է օգտակար օմեգա-3 ճարպաթթուներով: Վարդագույն մսով ձուկը, ինչպես նաեւ սարդինան, թունան ու հալիբուտը կարող են կարեւոր դեր խաղալ ձեր օրգանիզմի ու սեռական կյանքի առողջությունը պահպանելու գործում: Օմեգա-3-ը նպաստում է առողջ արյան շրջանառությանը ամբողջ օրգանիզմում։ Արյան շրջանառության համակարգի անխափան աշխատանքը նվազեցնում է որոշ հիվանդությունների ռիսկը, որոնք խանգարում են սեռական ֆունկցիային:

Ընկուզեղեն եւ արեւածաղիկ

Քաղցրավենիքի փոխարեն փորձեք ուտել մի բուռ ընկույզ կամ արեւածաղիկ։ Հնդկական ընկույան ու նուշը հարուստ են ցինկով, իսկ շատ առողջ նախուտեստներ պարունակում են L-արգինին, որը բարելավում է արյան շրջանառությունը։

Խնձոր

Խնձորը հարուստ է կվերցետին կոչվող միացությամբ: Այս հակաօքսիդանտը ֆլավոնոիդի տեսակ է, որը կարող է մի շարք օգուտներ տալ օրգանիզմին: Մասնավորապես, օգնում են նորմալացնել արյան ճնշումը եւ նվազեցնել պրոստատիտի ախտանիշները: Արյան բարձր ճնշումը կարող է լինել սեռական դիսֆունկցիայի պատճառներից մեկը, քանի որ արյան անոթների վնասումը խաթարում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ:

Կանանց մոտ արյան բարձր ճնշումը կարող է հանգեցնել լիբիդոյի նվազմանը:

Ընդհանուր առմամբ, ֆլավոնոիդներով հարուստ դիետան կօգնի բարելավել ձեր ընդհանուր առողջությունը եւ պահպանել ձեր սեռական կյանքը առողջ:

Աղբյուրը՝ Ivona.ua

Leave a Reply

x Close

Like Us On Facebook