Անձնագիրը մարդկանց հնարավորություն է տալիս ճանապարհորդել աշխարհով, բայց, երբեմն, որևէ երկրին ծանոթանալու համար բավարար է թերթել նրա քաղաքացիների անձնագրի էջերը
Անձնագիրը մարդկանց հնարավորություն է տալիս ճանապարհորդել աշխարհով, բայց, երբեմն, որևէ երկրին ծանոթանալու համար բավարար է թերթել նրա քաղաքացիների անձնագրի էջերը✈️։
🔶🔸Այդ փաստաթուղթը արդեն վաղուց դադարել է լինել սպիտակ թերթերով ձանձրալի գրքույկ։ Տարբեր երկրներում անձնագրի էջերը զարդարում են քաղաքների, տեսարժան վայրերի կամ կենդանիների պատկերները։
🌍Կանադա🇨🇦-Կանադական նոր անձնագիրը ցերեկը սովորական տեսք ունի՝ հայտնի վայրերի և իրադարձությունների պատկերներով։ Բայց ուլտրամանուշակագույնի պարագայում ամեն ինչ փոխվում է․ էջերը դառնում են վառ նկարներ, իսկ անձնագիրը՝ հիշեցնում տոնական հրավառության։
🌍ԱՄՆ🇺🇸– ԱՄՆ-ի քաղաքացու անձնագրում կարելի է գտնել տիպիկ ամերիկյան բնապատկերներ և հուշարձաններ՝ հավելված ոգեշնչող մեջբերումներով։
🌍Իսպանիա🇪🇦️️- Իսպանացիներինը, թերևս, ամենաինֆորմատիվ անձնագիրն է։ Էջերին կարելի է տեսնել կենդանիներ, թռուններ, ձկներ և միջատներ ամբողջ աշխարհից։ Դրանցից յուրաքանչյուրի մոտ պատկերված է մոլորակը և ցույց է տրված այդ տեսակի միգրացիան մոլորակում։
🌍Ֆինլանդիա🇫🇮️️- Ֆիննական անձնագիրը թերթելը իսկական հաճույք է։ Այն պատրաստված է ֆլիպբուքի սկզբունքով, այսինքն, եթե այն արագ թերթել, էջերին պատկերված եղջերում «կկենդանանա» և կսկսի «վազել»։ Բացի եղջերուից, այստեղ կարելի է հանդիպել նաև տեղի ֆաունայի այլ ներկայացուցիչների։
🌍Ֆիլիպիններ🇸🇽– Ֆիլիպինների անձնագրի գեղեցիկ էջերում կարելի է տեսնել բրնձի դաշտերը, Մայոն հրաբուխը, Մանիլայի պանորաման, ինչպես նաև՝ կակադուի և ֆիլիպինյան արծվի պատկերներ։
🌍Նորվեգիա️🇳🇴– Այստեղ տեղի բնապատկերները պատկերված են մինիմալիստական ոճով․ հստակ գծեր և ոչինչ ավելին։ Բայց ուլտրամանուշակագույն լամպի ներքո կարելիէ տեսնել հյուսիսափայլը։
🌍Ինդոնեզիա🇲🇨– Ինդոնեզիայի քաղաքացիների անձնագրի էջերը շատ գունեղ է և նման կենդանների մասին գունազարդ գրքի։
Նյութի աղբյուրը՝
Language Center Art House