Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը
(Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction)
Գնահատվել է եռամսյա ՍԻՊԱՊ-թերապիայի ազդեցությունը սեռական ֆունկցիայի և բավարարվածության վրա, հոգեբանական, հորմոնային և կենսաքիմիական ցուցանիշների վրա: Հետազոտությանը մասնակցել են չափավոր/ծանր աստիճանի քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշով 18-70 տարեկան 150 տղամարդ:
Հետազոտության մասնակիցների մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի տարածվածությունը կազմել է 51%: Էրեկտիլ դիսֆունկցիայով հիվանդները տարիքով ավելի մեծ էին, ավելի հաճախ էին դեղամիջոցներ ընդունում, արյան մեջ գլյուկոզայի ավելի բարձր մակարդակ ունեին, քան էրեկտիլ դիսֆունկցիա չունեցող հիվանդները: ՍԻՊԱՊ-թերապիայի կուրսից հետո դիտվել է էրեկտիլ ֆունկցիայի և սեռական բավարարվածության բարձրացում, սակայն հոգեբանական, հորմոնային կամ կենսաքիմիական ցուցանիշների էական բարելավում չի դիտվել:
Հետազոտությունն ապացուցեց քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշի և էրեկտիլ դիսֆունկցիայի միջև փոխկապակցվածությունը, ինչն ընդգծում է քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ դիսֆունիցիայի սքրինինգի պոտենցիալ օգտակարությունը: