«Շենգավիթ» բժշկական կենտրոնում եռյակ է լույս աշխարհ եկել
«Շենգավիթ» ԲԿ-ում առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման՝ ոչ արհեստական բեղմնավորմամբ եռյակ է ծնվել՝ երկու աղջիկ, մեկ տղա 2050, 2045 և 1950 գրամ քաշերով, Aysor.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից։
«Անակնկալ էր թե բժշկուհու և թե երիտասարդ զույգի համար, երբ ուլտրաձայնային հետազոտությունը փաստել էր եռյակներին: Հղիության ողջ ընթացքը Համեստը գտնվել է կենտրոնի և բժշկուհու անմիջական հսկողության տակ և արդեն 34-35 շաբաթական հղիության շրջանում կատարվել է կեսարյան հատում: Երեխաները գտնվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ ստանալով համապատասխան բուժման կուրս: Այս պահին թե մայրիկի և թե փոքրիկների վիճակը բավարար է», – տեղեկացրին բժշկական կենտրոնից։