Friday, May 3, 2024
Նորություններ

Երևանի Հաղթանակ թաղամասում հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ տուժել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 13-ին, ժամը 01։00-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ այրվում է մեկ տուն և երկու տնակ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ք. Գ.-ն (մոտ 40 տարեկան) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 03։03-ին։ Այրվել են տներից մեկը և կից փայտաշեն տնակը՝ 135 քմ։ Տան մեջ հայտնաբերվել է Հ. Ա.-ի (ծնված 1988 թ․) դին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook