Ռուսաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսի AY.4.2 նոր մուտացիան
Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի դելտա շտամի AY.4.2 նոր տարատեսակի եզակի դեպքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ԿԳՀԻ) մարդու հիվանդությունների ախտոշորման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը:
«Առանձին շրջանակներում նոր գենային տարատեսակն անվանում են դելտա պլյուս, բայց հենց այդ անվանումն ավելի վաղ պատկանել Է այլ տարբերակի, ուստի այժմ տեղի Է ունենում որոշակի խառնաշփոթություն»,-նա ասել Է լրագրողներին: Գիտնականը ճշտել Է, որ AY.4.2-ը «դելտայի» բազմաթիվ ճյուղավորումներից մեկն Է, որը, հավանաբար, առավելություններ ունի վիրուսի նախնական եւ մյուս տարբերակների նկատմամբ: Թե որքանով Է մուտացիան վարակիչ, առայժմ դժվար Է ասել, գիտնականները հետազոտում են այդ հարցը: Խաֆիզովը նշել Է, որ Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում AY.4.2-ի լայն տարածման հավանականությունը բավականին մեծ Է: