Քթի սփրեյներ և կաթիլներ․ ինչու՞ չի կարելի դրանք երկարատև կիրառել
Ժամանակակից աշխարհում, երբ դեղատներում առկա են բազմաթիվ քթային աէրոզոլներ, անիմաստ է մի ամբողջ շաբաթ քայլել հոսող քթով:
Քթային կաթիլներն ու սփրեյները բազմապիսի են` կախված բաղադրությունից և ազդեցությունից: Հարբուխի ժամանակ առավել հաճախ օգտագործվում են անոթասեղմիչ դեղամիջոցներ: Դրանք վերացնում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են քթային շնչառության վատթարացումը, այտուցը:


Հենց այդ այտուցն է, որ թույլ չի տալիս նորմալ շնչել, ուտել ու քնել։ Վերանում է համի ընկալումը, և կյանքի որակն ընկնում է:
Հարբուխի դեմ կիրառվող սփրեյները և կաթիլները այնպիսի նյութ են պարունակում, որը սեղմում, նեղացնում է քթի լորձաթաղանթի անոթները, ինչի շնորհիվ վերանում է լորձաթաղանթի այտուցը և նպաստում է քթային անցուղիների բացմանը:








Նյութը ՝ DrAstineSargsyan