Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Քթի սփրեյներ և կաթիլներ․ ինչու՞ չի կարելի դրանք երկարատև կիրառել

Ժամանակակից աշխարհում, երբ դեղատներում առկա են բազմաթիվ քթային աէրոզոլներ, անիմաստ է մի ամբողջ շաբաթ քայլել հոսող քթով:
Քթային կաթիլներն ու սփրեյները բազմապիսի են` կախված բաղադրությունից և ազդեցությունից: Հարբուխի ժամանակ առավել հաճախ օգտագործվում են անոթասեղմիչ դեղամիջոցներ: Դրանք վերացնում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են քթային շնչառության վատթարացումը, այտուցը:
‼️ Անոթասեղմիչ ցանկացած դեղամիջոց կիրառվում է որոշակի ժամկետով:
👃Ներկայումս հարբուխի ժամանակ առավել հաճախ և անվտանգ կիրառվում են խոնավեցնող քթային կաթիլները և սփրեյները :Դրանք վերացնում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են քթային շնչառության վատթարացումը, այտուցը:
Հենց այդ այտուցն է, որ թույլ չի տալիս նորմալ շնչել, ուտել ու քնել։ Վերանում է համի ընկալումը, և կյանքի որակն ընկնում է:
Հարբուխի դեմ կիրառվող սփրեյները և կաթիլները այնպիսի նյութ են պարունակում, որը սեղմում, նեղացնում է քթի լորձաթաղանթի անոթները, ինչի շնորհիվ վերանում է լորձաթաղանթի այտուցը և նպաստում է քթային անցուղիների բացմանը:
❓Ինչու չի կարելի երկարատև օգտագործել քթի կաթիլներ և սփրեյներ։
📌Դրանք առաջացնում են լորձաթաղանթի սնուցման խանգարում
📌Առաջացնում են կախվածություն( տախիֆիլաքսիա), հետագայում դժվարանում է այդ կաթիլների օգտագործումից հրաժարվելը:
📌Դիտվում է շնչառության էլ ավելի վատացում ժամանակի ընթացքում:
📌 Առաջանում է քթում չորության զգացում
📌 Սրտխփոցների, ճնշման բարձրացման պատճառ են հանդիսանում:
👩‍⚕️Օգտագործեք քթի կաթիլները և սփրեյները միայն բժշկի նշանակմամբ և եղեք առողջ 😊
Նյութը ՝  DrAstineSargsyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook