Որքա՞ն ջուր է հարկավոր մարդուն
Անհրաժեշտ ջրի քանակը կախված է՝ տարիքից, սեռից, ֆիզիկական ակտիվությունից և այլ փոփոխականներից:
Այդ իսկ պատճառով՝ ջրի անհրաժեշտ քանակը կարող է զգալիորեն տարբերվել մարդկանց մոտ:
Հեղուկ ստանում ենք՝
ջրից, ոչ ալկոհոլային խմիչքներից, սննդից, որոնք հեղուկ են պարունակում՝ բանջարեղենից և մրգերից, որոնցից շատերի 95% հեղուկ է:
Առողջ մարդու մոտ օրական մուտքային և ելքային ջրի քանակը հավասարակշռության մեջ է:
Երբ մարդը հեղուկ է կորցնում, արյան պլազմայում լուծվող նյութերը դառնում են չափազանց խիտ, սա դրդում է հատուկ ընկալիչներին, որպեսզի օրգանիզմը սկսի «խնայել» հեղուկ: Երիկամներում ջրի հակադարձ ներծծումը մեծանում է և ծարավի զգացողությունը մեծանում է: Ահա թե ինչու քիչ հեղուկի ընդունման դեպքում կարող է առաջանալ այտուց:
Ջրի օգտագործման վերաբերյալ հստակ ցուցումներ չկան: Դրանք պարզապես գոյություն չունեն, կան միայն ընդհանուր ցուցումներ հեղուկների սպառման մասին:
Ինչու՞ է այդպես
Մարմինը չի մտածում, թե որտեղից կարող է ջուրը ստանալ: Թեյը և նույնիսկ սուրճը () ներառված են հեղուկի ընդունման ընդհանուր բալանսի մեջ: Այն բոլոր հեքիաթներն, որ միայն մաքուր ջուրն է օգտակար մարմնի համար և 2 բաժակ հեղուկ պետք է խմել մի բաժակ սուրճից հետո՝ մնում են միայն հեքիաթներ:
Իհարկե, թեյի/սուրճի մեջ շաքարավազ ավելացնելը, կամ գազավորված ըմպելիքների օգտագործումը հեղուկ լրացնելու համար լավ տարբերակներ չեն, քանի որ դա լրացուցիչ կալորիաների ընդունում է: Հետևաբար՝ հեղուկընդունում համարում ենք առանց շաքարի և, իհարկե, առանց ալկոհոլի ըմպելիքների օգտագործումը։
Ինչու՞ չկա «օրը 2 լիտր ջուր» նորմա:
Քանի որ, սկզբունքորեն նման բան լինել չի կարող:
Մենք բոլորս շատ տարբեր ենք
Մեր հեղուկընդունման պահանջը օր օրի փոխվում է ՝ սպորտ, հիվանդություն, շատ աղի/շաքարի օգտագործում, բնակության երկրի/շրջանի կլիմա, աշխատավայրում օդափոխություն համակարգի առկայություն (кондиционер), այս ամենից կախված օրվա ընթացքում մենք օգտագործում ենք ջրի տարբեր քանակ։
Ցուցումը հետևյալն է ՝
Ըմպեք առաջնորդվելով ծարավի զգացումով, ուշադրություն դարձրեք մեզի գույնին (այն չպետք է մուգ լինի):
ԻՍԿ 30 մլ/ 1կգ-ում ու նմանատիպ այլ նորմաներ կարող են լինել միայն բժշկի ցուցումներից ելնելով: Օրինակ ՝ միզաքարային հիվանդության և ժառանգական նախատրամադրվածության դեպքում: