Thursday, May 2, 2024
Նորություններ

Կանայք` գլոբալ առողջապահությունում

Հավասար իրավունքներ, իրավունքների պաշտպանություն, մասնագիտական իրավունքի վերահաստատում:

Այս և առողջապահության ոլորտում կանանց ներգրավվածության վերաբերյալ հարցերն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել է Women of global health (Կանայք` գլոբալ առողջապահությունում) կազմակերպության ներկայացուցիչների հետ:

«Հայաստանի առողջապահության համակարգում կանայք 80 տոկոսից ավելի ընդգրկվածություն ունեն»,- կազմակերպության գործադիր տնօրեն Մագդա Ռոբալոյի հետ հանդիպման ժամանակ նշել է Անահիտ Ավանեսյանը:

Մագդա Ռոբալոն ներկայացրել է իրենց կազմակերպության առաքելությունը և ուրախությամբ շեշտել, որ Հայաստանի առողջապահության ոլորտը կանանց հոգատար ձեռքերում է, և նախարարը մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի առողջապահական համակարգն հաջողությամբ ավարտի բարեփոխումների ծրագրերը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook