Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչ անել ամռան ամիսներին ոտքերի շրջանում հոգնածության, ցավի, այտուցի ի հայտ գալու դեպքում

👨‍⚕️ Խորհուրդներ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անոթային վիրաբուժության բաժնի վարիչ, անոթային վիրաբույժ Ռուսլան Պալոյանից։
✔️Առաջին ախտանշաննեն ի հայտ են գալիս աշխատանքային օրվա վերջում ոտքերում՝ հոգնածության, ծանրության զգացման, այտուցի տեսքով։ Ավելի բարդ իրավիճակներում՝ մաշկային փոփոխություններ, ցավոտ խոցեր, արյունահոսություններ, թրոմբոզներ։
👉Պետք է խուսափել կամ նվազագույնի հասցնել ռիսկի գործոնները (հավելյալ քաշ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, դիսհորմոնալ վիճակ, երկարատև անշարժ նստած կամ կանգնած վիճակ, աշխատանք տաք միջավայրում և այլն):
✔️ Վարիկոզ հիվանդությունը հանդիպում է միջին և բարձր տարիքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում: Կանանց դեպքում ռիսկի գործոն են նաև բարձրակրունկ կոշիկները, եթե դրանցից հնարավոր չէ հրաժարվել, ապա գոնե նախընտրելի են 3-4սմ բարձրությամբ կոշիկները։
👉Թրջոցները, զանազան քսուքները, որոնք սառեցնող հատկություն ունեն, բուժման մեթոդ չեն համարվում, ընդամենը կարող են ժամանակավորապես ցավը հանգստացնել։
✔️ Հիվանդությունն ունի զարգացման 6 փուլ, այն ախտորոշվում է կլինիկական զննման, դուպլեքս հետազոտության միջոցով:
👉Բուժումը կախված է հիվանդության արտահայտման կլինիկական փուլից: Առաջարկվում է կոնսերվատիվ բուժում, դեղորայքային, կոմպրեսիոն թերապիա, սկլերոթերապիա, վիրահատական բուժում, կլասիկ վենէկտոմիա, Էնդովենոզ լազերային կոագուլյացիա, էնդովենոզ ռադիոալիքային աբլացիա, մեխանոքիմիական աբլացիա, բիոսոսնձում։
✔️Վարիկոզ հիվանդությունն ունի ժառանգական նախատրամադրվածություն, սակայն ապրելակերպը կարող է նպաստել հիվանդության զարգացման: Ժամանակին բուժումը կարող է կանխել վիրահատական ելքը կամ առնվազն թեթևացնել հետիրահատական ընթացքը։
☑️ Հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման, բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում առաջին իսկ կլինիկական ախտանշանների ի հայտ գալուց դիմել անոթային վիրաբույժին:
✅ Ինչպես ասել է Ռ. Լինտոնը՝ ստորին վերջույթների երակային պաթոլոգիան մարդկության հատուցումն է ուղղահայաց կեցվածքի համար: Բայց այս հատուցումը կարելի է մեղմել՝ խուսափելով, կանխարգելելով հիվանդության զարգացումը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook