Tuesday, April 30, 2024
Նորություններ

Ինդոնեզական դատարանը մերժել է բժշկական թմրախոտը լեգալացնելու կոչը

Ինդոնեզիայի Սահմանադրական դատարանը մերժել է վերանայել թմրանյութերի մասին օրենքը, որը կլեգալացներ թմրախոտի օգտագործումը բժշկական նպատակներով, տեղեկացրել է Reuters-ը։

Երեք կին, որոնց երեխաները հիվանդ են ցերեբրալ կաթվածով, 2020թ. դիմել էին դատարան՝ վերանայելու թմրանյութերի մասին օրենքի խստությունը, նրանք պնդում էին, որ բուժման համար թույլատրվի մարիխուանա օգտագործել։

Դատավորները հայտարարել են, որ բավականաչափ հետազոտություններ չկան՝ արդարացնելու համար հայցվորների պահանջը, բայց կառավարությանը կոչ են արել «անհապաղ» թմրանյութերի թերապեւտիկ հետազոտություն կատարել։

Մարիխուանայի ապաքրեականացումը արմատական կլինի հարավարեւելաասիական երկրի համար, որի թմրանյութերի դեմ պայքարի մասին օրենքը ամենախիտ օրենքներից մեկն է, որն անգամ ցմահ բանտարկություն եւ մահապատիժ է նախատեսում։

Հայցը ներկայացնողները պնդել են, որ բժշկական նպատակներով թմրանյութերի օգտագործման արգելքը քաղաքացիների իրավունքների սահմանադրական խախտում է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook