Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդութունը տարածված է, բայց այն հնարավոր է կանխարգելել
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդութունը տարածված է, բայց այն հնարավոր է կանխարգելել:
Հիվանդության զարգացման հիմնական պատճառներն են ծխելը, ծխախոտի ծուխը, օդի աղտոտվածությունը, ցնդող քիմիական նյութերը և կենցաղային վնասակար այլ պայմանները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում ԹՔՕՀ տարածվածությունը կազմում է շուրջ 10.1%: Հայաստանում հիվանդացության ցուցանիշը կազմել է 6.2%։
Հիվանդությունը սկզբնական փուլում հաճախ ընթանում է ոչ տիպիկ նշաններով և ուշ է ախտորոշվում։
Գանգատներ. ե՞րբ պետք է դիմել բժշկի/թոքաբանի՝
երկարատև՝ ավելի, քան 2 ամիս հազ
առատ, կպչուն-լորձային խորխ
հևոց, դժվարաշնչություն
ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում
լսելի խզզոցներ շնչառության ժամանակ
Եթե արդեն ախտորոշվել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, անհրաժեշտ է՝
բժշկի/թոքաբանի մշտական հսկողություն
սպիրոմետրիա ՝ շնչառության ֆունկցիոնալ թեստ
նշանակված դեղերի կանոնավոր ընդունում
ծխախոտից հրաժարում
առողջ կենսակերպ՝ սնունդ, ֆիզիկական ակտիվություն։