Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդութունը տարածված է, բայց այն հնարավոր է կանխարգելել

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդութունը տարածված է, բայց այն հնարավոր է կանխարգելել:
Հիվանդության զարգացման հիմնական պատճառներն են ծխելը, ծխախոտի ծուխը, օդի աղտոտվածությունը, ցնդող քիմիական նյութերը և կենցաղային վնասակար այլ պայմանները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում ԹՔՕՀ տարածվածությունը կազմում է շուրջ 10.1%: Հայաստանում հիվանդացության ցուցանիշը կազմել է 6.2%։
Հիվանդությունը սկզբնական փուլում հաճախ ընթանում է ոչ տիպիկ նշաններով և ուշ է ախտորոշվում։
Գանգատներ. ե՞րբ պետք է դիմել բժշկի/թոքաբանի՝
☑️ երկարատև՝ ավելի, քան 2 ամիս հազ
☑️ առատ, կպչուն-լորձային խորխ
☑️ հևոց, դժվարաշնչություն
☑️ ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում
☑️լսելի խզզոցներ շնչառության ժամանակ
Եթե արդեն ախտորոշվել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, անհրաժեշտ է՝
✅ բժշկի/թոքաբանի մշտական հսկողություն
✅ սպիրոմետրիա ՝ շնչառության ֆունկցիոնալ թեստ
✅ նշանակված դեղերի կանոնավոր ընդունում
✅ ծխախոտից հրաժարում
✅ առողջ կենսակերպ՝ սնունդ, ֆիզիկական ակտիվություն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook