Մաշկի լուսազգայունության խանգարումներ և արևային եղնջացան
Մաշկի լուսազգայունության խանգարումներ և արևային եղնջացան


Արևային եղնջացանը առաջանում է արևի լույսի անմիջական ազդեցությունից հետո և դրսևորվում է ցանով և քորով, արևի տակ բաց մաշկով գտնվելուց հետո (հաճախ, նաև բարակ հագուստի և մեքենայի ապակու առկայության դեպքում):
Հետազոտությունները ցույց են տվել, որ եղնջացանի այս տեսակը շատ հազվադեպ է, կազմելով բոլոր եղնջացաների մոտ 0.5%ը։

H1 հակահիստամինները ապահովում են սիմպտոմատիկ բուժում: Տեղային և համակարգային ստերոիդները կարող են օգտագործվել, եթե հակահիստամինայինները բավարար չեն:

Մաշկի լուսազգայունության խանգարումները՝ ֆոտոդերմատոզները մաշկի ցանավորմամբ և տհաճ զգացումներով (քոր, մրմռոց) ուղեկցվող վիճակներ են, որ առաջանում են արևի լույսի, սովորաբար, դրա ուլտրամանուշակագույն բաղադրիչի նկատմամբ ոչ նորմալ ռեակցիայի հետևանքով:


Արևապաշտպան քսուքները լավագույնս զտում են ուլտրամանուշակագույն ճառագայթները: Առավել արդյունավետ լինելու համար դրանք պետք է մանրակրկիտ և հաճախակի քսել ամբողջ բաց մաշկին:
Արևապաշտպան միջոցները հաճախ չեն կարողանում լիովին կանխել ֆոտոդերմատոզը, սակայն, կարող են զգալիորեն թեթևացնել դրա ընթացքը:
Ընտրել արևապաշտպան քսուքը բարձր արևապաշտպան գործակցով (SPF 50+) և ջրակայունությամբ։
Արևապաշտպան քսուքները, որոնք պարունակում են ցինկ, կարող են ավելի արդյունավետ լինել, քանի որ դրանք ավելի շատ ուլտրամանուշակագույն ճառագայթներ են զտում:
Արևապաշտպան քսուքները նվազեցնում են նաև մաշկի քաղցկեղի և նախաքաղցկեղային հիվանդությունների ռիսկը: