Saturday, April 27, 2024
Նորություններ

Մաշկի լուսազգայունության խանգարումներ և արևային եղնջացան

Մաշկի լուսազգայունության խանգարումներ և արևային եղնջացան
👩‍⚕️Հաշվի առնելով վերջին շրջանում «արևի հանդեպ ալերգիայի» վերաբերյալ բուռն քննարկումները վարորդների հանրության շրջանում` ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանն անդրադարձել է թեմային:
☀️ Արևային եղնջացան
Արևային եղնջացանը առաջանում է արևի լույսի անմիջական ազդեցությունից հետո և դրսևորվում է ցանով և քորով, արևի տակ բաց մաշկով գտնվելուց հետո (հաճախ, նաև բարակ հագուստի և մեքենայի ապակու առկայության դեպքում):
Հետազոտությունները ցույց են տվել, որ եղնջացանի այս տեսակը շատ հազվադեպ է, կազմելով բոլոր եղնջացաների մոտ 0.5%ը։
🏝 Քանի որ լիովին պարզ չէ, թե ինչն է առաջացնում արևային եղնջացան, այդ վիճակը կանխելու որևէ հատուկ մոտեցում դեռևս չկա, ինչպես նաև մեքենայի մգեցված ապակիները՝ որպես կանխարգելում, որևէ ապացուցողական հիմք չունեն։
H1 հակահիստամինները ապահովում են սիմպտոմատիկ բուժում: Տեղային և համակարգային ստերոիդները կարող են օգտագործվել, եթե հակահիստամինայինները բավարար չեն:
🔷Մաշկի լուսազգայունության խանգարումներ
Մաշկի լուսազգայունության խանգարումները՝ ֆոտոդերմատոզները մաշկի ցանավորմամբ և տհաճ զգացումներով (քոր, մրմռոց) ուղեկցվող վիճակներ են, որ առաջանում են արևի լույսի, սովորաբար, դրա ուլտրամանուշակագույն բաղադրիչի նկատմամբ ոչ նորմալ ռեակցիայի հետևանքով:
✴️Ֆոտոդերմատոզները կարող են առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն կամ հարուցված լինել որոշակի դեղերի, քիմիական նյութերի օգտագործմամբ, ինչպես համակարգային, այնպես էլ տեղային կիրառման դեպքում։
🧴 ՖՈՏՈԶԳԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԸ ԱՐԵՎԱՊԱՇՏՊԱՆ ՔՍՈՒՔՆԵՐՆ ԵՆ
Արևապաշտպան քսուքները լավագույնս զտում են ուլտրամանուշակագույն ճառագայթները: Առավել արդյունավետ լինելու համար դրանք պետք է մանրակրկիտ և հաճախակի քսել ամբողջ բաց մաշկին:
Արևապաշտպան միջոցները հաճախ չեն կարողանում լիովին կանխել ֆոտոդերմատոզը, սակայն, կարող են զգալիորեն թեթևացնել դրա ընթացքը:
Ընտրել արևապաշտպան քսուքը բարձր արևապաշտպան գործակցով (SPF 50+) և ջրակայունությամբ։
Արևապաշտպան քսուքները, որոնք պարունակում են ցինկ, կարող են ավելի արդյունավետ լինել, քանի որ դրանք ավելի շատ ուլտրամանուշակագույն ճառագայթներ են զտում:
Արևապաշտպան քսուքները նվազեցնում են նաև մաշկի քաղցկեղի և նախաքաղցկեղային հիվանդությունների ռիսկը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook