Մազաթափություն և մազերի փոխպատվաստում
Մազերի փոխպատվաստումը էսթետիկ բժշկության մեջ համարվում է ամենապահանջված վիրահատություններից մեկը։Մեր տաղավարում մաշկաբան-տրիխոլոգ Լուսինե Կիրակոսյանը խոսում է մազաթափության պատճառների եւ մազերի փոխպատվաստման ընթացքի,արդյունավետության,ինչպես նաեւ փոխպատվաստումից հետո հակացուցումների մասին։
Շատ մարդկանց համար մազաթափությունը լուրջ բարդույթների պատճառ է դառնում, բայց այսօր,դրան լուծում կա և այդ լուծումներից մեկը մազերի փոխպատվաստումն է: Մազերի փոխպատվաստումը կամ (տրանսպլանտացիան) համարվում է վիրաբուժական ճանապարհով գլխի մազերը վերականգնելու միակ արդյունավետ միջոցը: Այն իրականացնելու համար առաջին հերթին անց է կացվում ախտորոշիչ հետազոտություն, պարզելու մազաթափության պատճառը և տեսակը: Վերոնշյալ մազաթափության կլինիկական պատկերը բնորոշվում է ճակատային և գագաթային մազածածկույթի բացակայությամբ կամ նոսրությամբ, միառժամանակ ծոծրակային և քունքային գոտիներում մազային խտությունը լինում է պահպանված: Սովորաբար փոխպատվաստումից հետո մազերի աճը նկատելի է դառնում 3-6 ամիսերի ժամանակահատվածում, իսկ աճման պրոցեսը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում:
Ինֆորմացիոն գործընկեր` aroxjblog.am