Tuesday, May 21, 2024
ՆորություններԺամանց

Ինչպե՞ս ստեղծվեց Nescafe-ն

1920 թվականին Բրազիլիան աշխարհի ամենախոշոր սուրճ արտահանող երկիրն էր, որն արտադրում էր համաշխարհային պաշարների գրեթե կեսը, բացի այդ էլ, հսկայական պաշարներ ուներ։ Պետությունն իր պահուստարաններում պահում էր 13 մլն պարկ սուրճ, որը հավասար էր մեկ տարվա բերքին։ Դա արվում էր նրա համար, որ եթե որևէ տարի բերքը վատ լինի, ապա պահուստից լրացնեն և չթողնեն, որ այլ երկրներ գրավեն իրենց տեղը։
Պետությունը չէր նեղացնում արտադրողներին. միջազգային բանկերից վարկ էր վերցնում ու եթե արտադրողները չէին կարողանում իրացնել, ապա ինքն էր գնում, որպեսզի գները հաստատուն պահեին և չիջեցնեին։ Եթե իջեցնեին, ամբողջ ոլորտը վնաս էր կրելու։ Ամեն ինչ լավ էր մինչև 1929 թվականը։
Սկսվում է Մեծ Դեպրեսիան, որի արդյունքում սուրճի գինն ընկնում է 90%-ով, իսկ Բրազիլիայի սուրճի ոլորտը կանգնում է սնանկության առջև։ Բացի արտադրողները, պետությունը նույնպես ողբալի վիճակում էր՝ պահստավորված ու կուտակված ողջ սուրճը բանի պետք չէր։ Իրացում չկար և Բրազիլիան ստիպված վառում էր սուրճը, կամ էլ օվկիանոսը նետում, որպեզի գները բարձրանան։
Բրազիլիային վարկ տված բանկերից մեկը Banque Française et Italienne pour l’Amerique du Sud-ն էր, որը գրավի դիմաց սուրճ էր վերցրել։ Բանկի ներկայացուցիչներից մեկը դիմում է իր ծանոթին՝ Nestlé-ի ղեկավար Լուի Դապլյուին՝ ասելով, որ կարո՞ղ են սուրճից ստանալ այնպիսի մի բան, որպեսզի պահեստներում երկար ժամանակ պահեն։ Nestlé-ն ժամանակին փորձել էր սուրճից ստանալ լուծվող սուրճ, սակայն փորձերն ապարդյուն էին եղել։ Որոշում են կրկին փորձել և քիմիկ Մաքս Մորգենթալերին հանձնարարում են աշխատել այդ ուղղությամբ։
4 տարի տևած հետազոտությունների արդյունքում Մաքսը բացահայտում է, որ շաքարը, կաթն ու սուրճն իրար խառնած ստացվում է փոշի, որը շատ համեղ է։ Բայց խնդիրը պահպանման մեջ էր, երկար չէր պահպանվում և համը կորում էր։ Մասնագետները գալիս են այն եզրակացության, որ չորս տարին բավական էր, միևնույնն է չի ստացվում։ Սակայն Մորգենթալերն աշխատում էր նաև տանը և 1937 թվականին արդյունքը ցույց է տալիս Nestlé-ին։ Ղեկավարությունը շոկի մեջ էր, որովհետև իսկապես համեղ էր ստացվել և անվանում են Nescafe = Nestlé+cafe։
Nestlé-ն պլանավորում էր արտադրել Nescafe-ն Բրազիլիայում, սակայն ադմինիստրատիվ խնդիրներից ելնելով՝ 1938 թվականին արտադրվում է Շվեյցարիայում, իսկ առաջին գովազդային մեսիջում շեշտը դրվում էր սուրճի ժամկետի և հեշտ պատրաստելու վրա։ Nescafe-ի տարածման համար ընկերությունը սուրճն անվճար բաժանում էր ալպինիստներին, բոյսկաուտներին, գիշերային աշխատողներին և այլն։ Շուտով Nescafe-ն մեծ բում է ունենում Շվեյցարիայում, իսկ Nestlé եկամուտը հասնում է 20 մլն դոլարի, որի առյուծի բաժինը Nescafe-ինն էր։ Իսկ սուրճի տարածմանն իրականում նպաստում է Երկրորդ Համաշխարհային պատերազմը, որտեղ զինվորներն օգտագործում էին Nescafe։ Բայց միևնույն ժամանակ Nestlé-ի ղեկավարությունը ստրատեգիական կարևոր որոշում է կայացնում. նոր ընկերություն է բացում Պանամայում, որ եթե հանկարծ գերմանացիները նվաճեն Շվեյցարիան, իրենց գործերը չկանգնեն և կարողանան Պանամայից աշխատել։
Պատերազմից հետո վաճառքն էլ հնարավոր չէր կանգնեցնել և աճում է աննախադեպ տեմպերով։ Իսկ 1967 թվականին Nestlé-ն Կանադայում ներկայացնում է կարմիր բաժակով լուծվող սուրճը՝ հիմք դնելով իր “սիմվոլներից” մեկին՝ բաժակին, որն էլ ներկայացվում էր բոլոր գովազդներում։ Իսկ բոլոր գովազդները կառուցվում էր կարմիր բաժակում լցված սուրճի շուրջ։ Այսօր մեր ենթագիտակցության մեջ էլ է նստած, եթե կարմիր բաժակ է, ապա Nescafe է։
Ահա այսպես, Բրազիլիայի ճգնաժամը պատճառ հանդիսացավ Nescafe-ի ստեղծմանը։
Նյութը՝ Vahagn Dilbaryan-ի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook