Թրոմբ. ռիսկերը, պատճառները և կանխարգելման ուղիները
#Թրոմբոզն արյան մակարդման համակարգում առաջացող ախտաբանական վիճակ է,այն կարող է արգելափակել անոթների ճանապարհը եւ դառնալ մի շարք բարդությունների առաջացման պատճառ։Թրոբոզի մասին ավելի մանրամասն զրուցել ենք անոթային վիրաբույժ Արթուր Ավետիսյանի հետ։
Dr. Artur Avetisyan-Անոթային վիրաբույժ
Երակային համակարգի թրոմբոզների դեպքում ռիսկի խմբում հիմնականում քրոնիկ երակային հիվանդություններ ունեցողներն են։ Խոցելի են նաև հիպոդինամիա, ավելորդ քաշ ունեցողները։ Ռիսկի գործոն է նաև նստակյաց կյանքը, ինչպես նաև երկար ժամանակ անշարժ կանգնած դիրքը։
Զարկերակների դեպքում թրոմբոզները հիմնականում զարգանում են աթերոսկլերոզի ֆոնին։ ժամանակի ընթացքում, երբ առաջանում են լայնացումներ-նեղացումներ, օրերից մի օր նեղացումը խցանվում է թրոմբոտիկ զանգվածով, որպես հետևանք առաջացնում սուր իշեմիա՝ սնուցման խանգարում։
Ախտանշանները՝
Զարկերակային համակարգի թրոմբոզը դրսևորվում է սնուցման խանգարմամբ, արտահայտվում է սաստիկ ցավերով, առաջանում է կարկամածություն, վերջույթների սառնություն։ Եթե խնդիրն անտեսվի, ինչ-որ փուլում կարող է հանգեցնել վերջույթի կորստի։
Երակային թրթմբոզն արտահայտվում է խիստ արտահայտված այտուցներով, վերջույթը ստանում է կապտավուն գունավորում, հիմնական ախտանշան են ցավն ու այտուցվածությունը։
Ախտորոշման հիմնական մեթոդը դուպլեքս հետազոտությունն է, զարկերակային թրոմբոզի դեպքում որպես առաջին քայլ կիրառվում է դուպլեքս հետազոտություն։
Բուժումը՝
Կիրառելի են և դեղորայքային, և վիրահատական միջամտությունները։ Դեղորայքայինն ընդունված է վաղ շրջանում, մյուս դեպքերում հիմնականում արվում է վիրահատություն՝ ՝ անոթներից թրոմբները հեռացնելու միջոցով, կամ ստենտավորում՝ վերականգնելով զարկերակի հունը, շունտավորում՝ շրջանցելով անոթների խցանված հատվածները
Հաղորդման գործընկեր ՝ www.aroxjblog.am

